▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուրն այն մասին, թե Մարթա Արգերիխն ունեցել է առողջական խնդիր կամ հոսպիտալացվել է՝ չի համապատասխանում իրականությանը և հերքվում է

Լուրն այն մասին, թե Մարթա Արգերիխն ունեցել է առողջական խնդիր կամ հոսպիտալացվել է՝ չի համապատասխանում իրականությանը և հերքվում է մեր կողմից

Կապան Ֆեստը հայտնում է, որ աշխարհահռչակ դաշնակահարուհի Մարթա Արգերիխի համերգները չեղարկվել են։ Տեղեկացնում ենք, որ լուրերն այն մասին, թե նա ունեցել է առողջական խնդիր կամ հոսպիտալացվել է, չեն համապատասխանում իրականությանը և միանշանակ հերքվում են մեր կողմից։

Կապան Ֆեստն՝ ի պատասխան հանդիսատեսի հարցադրումների, հայտնում է, որ աշխարհահռչակ դաշնակահարուհի Մարթա Արգերիխի, ինչպես նաև Թեոդոսիա Նտոկուի, Դեյվիդ Խոակին Չենի, Լիդա Չեն Արգերիխի մասնակցությամբ բոլոր համերգները չեղարկված են։

«Մարթա Արգերիխ և Ընկերներ» համերգները չեղարկվել են բացառապես այն պատճառով, որ լեգենդար դաշնակահարուհին որոշել է կարճատև և արժանի հանգիստ վերցնել։

Ուրախ ենք տեղեկացնել, որ տիկին Արգերիխը տանն է, լավ ինքնազգացողությամբ, ոչ մի օր հիվանդանոցում չի անցկացրել և պատրաստվում է իր առաջիկա համերգներին, որոնց աշխարհի բոլոր երկրներում անհամբեր սպասում է արվեստասեր հանդիսատեսը»․ շեշտում է Կապանի միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար, թավջութահակար Սևակ Ավանեսյանը՝ նաև հստակեցնելով, որ Կապան Ֆեստի ղեկավարությունն ու կազմակերպիչները, ինչպես նաև պաշտոնական էջերը Մարթա Արգերիխի համերգների չեղարկման վերաբերյալ որևէ պարզաբանում չեն ներկայացրել, հարցազրույցներում փառատոնի պատասխանատուները չեն հրապարակել նրա առողջության վերաբերյալ որևէ մանրամասնություն, իսկ տարածված ապատեղեկատվությունը թյուրիմացաբար վերագրվել է Կապան ֆեստին։

Կապան Միջազգային Երաժշտական Փառատոն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее