▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուկաշենկոն քաղծառայողներին առաջարկել է աշխատանքով ապահովել իրենց սիրեկաններին և սիրուհիներին

Լուկաշենկոն անելու է այն ինչ մեր պաշտոնյաները վաղուց են արել

Բելառուսի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ Մինսկում քաղաքացիական ծառայողների հետ հանդիպման ժամանակ վերջիններիս առաջարկել է աշխատանքով ապահովել իրենց սիրեկաններին և սիրուհիներին...
"Խնդրում եմ աշխատանքով ապահովեք ձեր կանանց, ամուսիններին, սիրեկաններին և սիրուհիներին, որոնք գտնվում են ձեր կողքին, ձեր բարեկամներին և հարազատներին...Ինչ արած, եթե ձեր կինը կամ սիրուհին հիվանդ են, ապա մենք կբուժենք...Եթե կարող են աշխատել, ապա ամենաուշը ապրիլի 1-ից պետք է լինեն գործի տեղերում",-հայտարարել է Բատկան...INTERFAX.RU-ի տեղեկություններով Լուկաշենկոյի այս հրամանի կատարումը և վերահսկողությունը դրված է նախագահին կից գործող Օպերատիվ և վերլուծական կենտրոնի ղեկավար Սերգեյ Շպեգունի վրա...
Հայաստանի փորձից ելնելով կարող եմ ասել,որ Բելառուսի բռնապետը շատ սխալ որոշում է ընդունել...Հայաստանի դժբախտություններից մեկը կայանում է հենց նրանում,որ մեր չինովնիկների մեծ մասը իրենց սիրուհիներին և սիրեկաններին բավական պատասխանատու և բարձր վարձատրվող աշխատանքների են տեղադրում,որի հետևանքով տուժում է գործի որակը...Պատճառն այն է,որ դրանց մեծ մասի տրամաբանող և մտածող օրգանը գտնվում է ոչ թե գլխում,այլ գոտկատեղից ներքև...
Ավելի մեծ վտանգ են իրենցից ներկայացնում պաշտոնյաների ապաշնորհ և անմակարդակ բարեկամները,որոնք իրենց ավելի լկտի են պահում,քան իրենց գործի տեղադրողը...
Բելառուսի բռնապետը փորձում է այդ մեթոդով կրճատել պորտաբույծների բանակը սեփական երկրում...Սակայն շատ շուտով ինքն էլ կզգա,որ սիրուհիները և սիրեկանները պիտանի են միայն մեկ տեղում,իսկ չինովնիկի բարեկամը,եթե աշխատում է վերջինիս ենթակայության տակ աչքի կնկնի իր անպատասխանատվությամբ և անորակ գործով...Դրանք ավելի մեծ վնաս են տալու պետությանը քան օգուտ...

Գագիկ Համբարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее