▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուիզա Ղամբարյանը՝ որպես հաղորդավարուհի ներկայանալու մասին

 

 

Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության հոբելյանական 60-րդ եթերաշրջանում որպես հաղորդավարուհի կներկայանա: Իրեն հատուկ խաղաղ ժպիտով Լուիզա Ղամբարյանը հասարակական եւ մշակութային գործիչներին կբացահայտի «Կյանքն ափի մեջ» հաղորդման շրջանակում:

Անդրադառնալով «Կյանքն ափի մեջ» հաղորդման բնույթին՝ Լուիզան պատմեց.

«Հաղորդումն իր ձեւաչափով հյուրասրահ է, որտեղ հուրընկալվում են տարբեր ոլորտների, հետաքրքրությունների ու նախասիրությունների մարդիկ, ովքեր կարող են լինել եւ ճանաչված, եւ ոչ այնքան հայտնի: Իսկ ես կփորձեմ իմ հյուրերի հետ անկեղծ զրույցի շրջանակում որոշ բացահայտումներ անել նրանց կյանքի չբացահայտված էջերից, ինչը հատկապես մեր օրերում շատ կարեւոր է, քանի հիմա հաճախ են բամբասանքների ու չարախոսությունների թեմա դառնում հայտնիների անձնական կյանքը: Իհարկե, մենք հեծանիվ չենք բացահայտելու, ոչ էլ աննախադեպ, սենսացիոն լուրեր ենք հայտնելու, ոչ՝ դա մեզ համար ինքնանպատակ չէ, փոխարենը մեր թիմը ձգտում է անկեղծ զրույց ստանալ, որը եթերային ցուցադրության ժամանակ նույնքան անկեղծ թվա, որքան էկրաններից այն կողմ»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее