▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուիզա Ղամբարյանը՝ Հունաստան մեկնելու և ամառային հանգստի մասին

ESem.am-ն այս անգամ զրուցել է դերասանուհի ի հետ և պարզել նրա ամառային տրամադրությունն ու ծրագրերը:

Այս ամռանը որտե՞ղ և ո՞ւմ հետ եք մտադիր հանգստանալ:

Ընտանիքս հետ առաջին անգամ կլինենք Հունաստանում:

Ակտի՞վ, թե՞ պասիվ հանգստի կողմնակից եք:

Պասիվ, ինչը երևի թե պայմանավորված է նրանով, որ ողջ տարվա ընթացքում բուռն աշխատանքային շրջան եմ ունենում:

Առհասարակ նախընտրում եք Հայաստանո՞ւմ այն անցկացնել, թե՞ դրսում. 

 ինչո՞ւ:

Գերադասում եմ դրսում հանգստանալ: Կարելի է ասել, որ անցած տարիների ընթացքում Հայաստանի բոլոր վայրերում եղել եմ: Նաև՝ ծովի սիրահար եմ, իսկ մենք ծով չունենք: Ճամփորդությունների ընթացքում ոչ միայն ծովափնյա հանգիստն եմ վայելում, այլև այցելում ենք աշխարհի տարբեր կետերի հետաքրքիր վայրերը:

Ըստ Ձեզ` ամռան հանգստի լավագույն տարբերակը ո՞րն է:

Ընտանիք, ծով, լավ եղանակ և սիրած գրքեր:

Ինչի՞ միջոցով կարելի է  կոտրել ամռան տապը. ի՞նչն է ամռան լավագույն 

 ընկերը:

Դե, իհարկե, ջրի. ոչ միայն խմել այն, այլևս լինել դրանում: Ջուր շատ եմ սիրում և օգտագործում: Ինչպես ասում են՝ վատ եղանակ չկա. տարվա բոլոր եղանակներն էլ լավն են, կարևորը՝ տրամադրությունն է:

Հագուստի ի՞նչ գույներ եք նախընտրում ամռանը:

Սպիտակ և մանուշակագույն:

Ձեզ համար ի՞նչ գույնով է ասոցացվում ամառը:

Իմ աղջիկը ծնվել է ամռանը և շատ է սիրում կարմիր գույնը: Նրա սենյակը, հագուստը, աքսեսուարները հիմնականում այդ գույն են, ինձ համար էլ ամառը ասոցացվում է կարմիր գույնով:

Նախորդ տարիների հանգստից ո՞րն է առավել տպավորվել:

Չեմ կարող որևէ մեկն առանձնացնել. ամեն տարի ինչ-որ նոր բան եմ տեսել, բացահայտել:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее