▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուծվում են հանրակացարաններում երկար տարիներ բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները

Հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով գործադիրն ընդունել է «Բնակելի տարածք նվիրելու մասին» որոշում: Կառավարությունը որոշել է Երևան քաղաքի և Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերի հանրակացարաններում բնակվող ՀՀ քաղաքացիներին նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Այս որոշմամբ կլուծվի ընդհանուր առմամբ 46 ընտանիքի բնակարանային հարցը: Կառավարությունը որոշել է նաև Պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված «Սիսիանի գոտիական փորձարարական կայան» դուստր ձեռնարկության լուծարումից հետո մնացած շարժական գույքը՝ խողովակները և փականները, հետ վերցնել և անհատույց սեփականության իրավունքով հանձնել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքին` հողերի ոռոգման նպատակով օգտագործելու համար: Նախատեսում է Սիսիանի մոտ 62 հա համայնքային հողերը դարձնել մշակովի:

Կառավարությունում քննարկված այլ հարցերը` ստորև ներկայացված տեսանյութերում.

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее