▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոս Անջելեսում մահացել է հայտնի դերասան Մայք Քոնորսը՝ Գրիգոր Օհանյանը

ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում մահացել է դերասան, CBS հեռուստացանցի թողարկած «Մաննիքս» դետեկտիվ ֆիլմում իր կերտած Ջո Մաննիքսի կերպարով հայտնի Մայք Քոնորսը (Գրիկոր Օհանյան):

Դերասանն իր  հարցազրույցներից մեկում նշել էր, որ նրան վերանվանել է Հենրի Վիլսոնը՝ ասելով, որ Օհանյանը շատ նման է հնչում ամերիկացի սերիալային մեկ այլ դերասանի՝ Ջորջ Օ՛Հանիոոնի ազգանվան հետ:

1967 թվականից CBS հեռուստաընկերությունում ութ տարի շարունակ նկարահանվել է Mannix դետեկտիվ սերիալում, խաղալով գլխավոր դերերից մեկը։

Հետագա տարիներին նա մասնակցել է նաեւ այլ հեռուստատեսային սերիալների նկարահանմանը։

Mannix-ում կատարած աշխատանքի համար Քոննորսը 4 անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի և «Ոսկե գլոբուսի» դափնեկիր է դարձել 1970-ին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее