Լոս Անջելեսում հրաձգության հետևանքով 2 հայ է սպանվել։ Այս մասին գրում է Los Angeles daily News-ը։
Լոս Անջելեսի շրջանի դատաքննչական գրասենյակից հայտնել են, որ սպանվածները 47-ամյա Հակոբ Փափազյանը (Վան Նայսի բնակիչ) ու 57-ամյա Վարդգես Մեսրոպյանն են (Արկադիայի բնակիչ): Մեսրոպյանը տեղում մահացել է, իսկ Փափազյանին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Սպանության դրդապատճառը դեռևս անհայտ է: Ոստիկանությունում ենթադրում են, որ սա կարող է բանդայի կողմից հաշվեհարդար լինել։ Կատարվում է հետաքննություն։


