▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռիում 4 երիտասարդ առևանգել են անչափահաս աղջկա և փորձել բռնաբարել

Արտակարգ դեպք է գրանցվել Լոռիում. 4 երիտասարդ առեւանգել են անչափահաս մի աղջկա։

Տեղեկությունները հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ, նախնական տվյալներով, աղջկան առեւանգել են՝ ամուսնանալու նպատակով, պարբերաբար փոխել նրան պահելու վայրը։ Ապա՝ Էջմիածնի հյուրանոցներից մեկում երիտասարդը, ում համար փախցրել են աղջկան, փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն աղջիկը դիմադրել է, եւ երիտասարդը դուրս է եկել սենյակից։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անչափահասին առևանգելու և անչափահասի նկատմամբ բռնաբարության փորձի հատկանիշներով։ 3 անձ ձերբակալվել է, միջոցներ են ձեռնարկվում՝ չորրորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Նյութի աղբյուրը` «Փաստինֆո

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее