▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոնդոնում 27-հարկանի բնակելի շենք է այրվում. ներսում մարդիկ կան

Լոնդոնի արևմտյան շրջանում բազմահարկ բնակելի շենք է այրվում, որի ներսում հարյուրավոր մարդիկ են եղել: Ինչպես նշում է The Guardian-ը, կրակն ամբողջությամբ այրել է կառույցը:

Ականատեսների պնդմամբ՝ հրդեհի բռնկման պատճառ կարող էր լինել 4-րդ հարկում տեղի ունեցած պայթյունը:

Շենք են ուղարկվել շուրջ 40 հրշեջ մեքենաներ և 200 հրշեջներ, որոնց դեռևս չի հաջողվում մարել կրակը: Լոնդոնի հրշեջ պահպանության աշխատակիցների տեղեկատվության համաձայն՝ այրվում են շենքի երկրորդից մինչև 27-րդ հարկերը: Կա վտանգ, որ շենքը կարող է փլվել:

Ծխից տուժածների օգնություն են ցույց տալիս բժիշկները, սակայն տուժածների ստույգ թիվն առայժմ չի նշվում: Ոստիկանությունը հայտնել է, որ մինչ այժմ շարունակվում է շենքից մարդկանց տարհանումը: Դեռևս հայտնի չէ՝ քանի մարդ էր գտնվում շենքում և նրանցից քանիսին է հաջողվել փրկել:

 

 


Картинки по запросу Latimer Road fire: blaze engulfs west London tower block

Картинки по запросу Latimer Road fire: blaze engulfs west London tower block

Картинки по запросу Latimer Road fire: blaze engulfs west London tower block

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее