Բրիտանացի գիտնականներն առաջ են քաշել մարդկության հնարավոր ոչնչացման վարկածը՝ Երկրի վրա հսկայական աստերոիդի ընկնելու դեպքում, որի ժամանակ կմահանա 50 միլիոն մարդ ու ավելի շատ կտուժեն Լոնդոնն ու Բեռլինը,-գրում է euromag-ը:
Համաձայն հետազոտողների՝ ավելի մեծ վտանգն է ներկայացնում ոչ այնքան արտաքին մարմինը, որքան հարվածի ալիքը, որը կձևավորվի դրա անկման արդյունքում: Փորձագետների խոսքերով, մինչ Երկրին հասնելը, աստերոիդի մասնիկները կարող են պայթել մթնոլորտում, և դառնալ մեծ պայթյունի ալիքի պատճառ:


