Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական միացյալ էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տղամարդը 2016թ. ամառը «List.am» կայքում խոհարարի աշխատանք փնտրելու հայտարարության միջոցով ծանոթանում է 2 տղամարդու հետո, վերջիններս նրան 1500 ԱՄՆ դոլար աշխատավարձով ԱՄԷ-ում աշխատանք են խոստանում:
Եվ երբ տղամարդը արդեն հայտնվում է ԱՄԷ-ում, նրանից վերցնում են անձնագիրը և խոհարարի աշխատանքի փոխարեն նրան շինարարական աշխատանքի մեջ են ներգրավվում և միայն երկու ամիս անց տղամարդուն խոհարարի աշխատանքով են ապահովում:
Սակայն նրա աշխատավարձը նախնական պայմանավորվածության համաձայն չեն վճարում այլ վճարում են մի մասը, իսկ մնացած մասը տարբեր պատճառաբանություններով չեն վճարում:


