Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է. Մայիսի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում կկայանա ամերիկաբնակ երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի սպասված մենահամերգը, որի մանրամասների մասին հայտնել երգչի հայաստանյան պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը:
«Սա լինելու է Ձախ Հարութի կենսագրական համերգը: Այն ունենալու է հենց «My life» խորագիրը, որը ընտրել ենք նրա վերջին հայտնի հիթի անունով՝ Համո Սահյանի խոսքերով եւ Նարեկ Դուրյանի երաժշտությամբ: Սա լինելու է անակնկալներով համերգ, այդ օրը կհնչեն սիրված երգեր, զուգերգեր եւ պրեմիերաներ. Ի դեպ՝ նախատեսված է մի մեծ անակնկալ՝ շատ հետաքրքիր պրեմիերայի տեսքով, որի ականատեսը կլինեն ներկաները: Այդ օրը կլինեն, բաներ, որոնցից հանդիսատեսը կզարմանա, կլինեն նաեւ ծանոթ իրավիճակներ՝ նոր մոտեցումներով: Վստահեցնում եմ՝ հիանալի երեկո է սպասվում»,- նշեց մեր զրուցակիցն ու շարունակեց.
«Բացի այն, որ Հարութ Փամբուկչյանի դեպքում կարելի է անգամ բեմում չօգտագործել դեկորացիաներ եւ, միեւնույն է, համերգը հիանալի արդյունք կունենա, բայց եւ այնպես, այդ օրը կլինի գեղեցիկ լուսային եւ ձայնային շոու: Կլինեն նաեւ հուզումնալից պահեր, որոնք շատ հատուկ են Ձախ Հարութի տեսակին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ