▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլուի առաջին հարցազրույցը՝ ԱՄՆ-ից

Blognews.am-ը գրում է. Երբ դեռ անցյալ տարի երգչուհի Լիլուն իր Ինստագրամում նոր լուսանկար տեղադրեց ԱՄՆ-ից, շատերը սկսեցին հարցնել՝ արդյո՞ք երգչուհին մշտական բնակության է մեկնել: Հարցերը շատ էին, բայց երգչուհին լռում էր, փոխարենը շատանում էին ամերիկյան լուսանկարները: Կայքի հետ զրույցում Լիլուն առաջին անգամ խոսել է ԱՄՆ տեղափոխվելու, նոր աշխատանքների և մայրիկի հետ հանդիպման մասին:  

«Հայաստանը ես շատ եմ սիրում, իմ ծննդավայրն է, իմ տունն է: Ասեմ, որ ես մոտ 14 տարի մայրիկիս չեմ տեսել և շատ էի կարոտել էի նրան. նրան տեսնելու ցանկությունս մեծ էր: Հիմա եկել եմ մայրիկիս տեսնելու: Իմ և մայրիկիս հանդիպումը շատ զգացմունքային և ջերմ էր. նա այնքան էր շփոթվել, որ չգիտեր՝ ինձ գրկեր, թե որդուս: Երբ եկա, ադապտացվելու խնդիր չեմ ունեցել, քանի որ մայրիկս կողքիս էր, իմ հարազատները ևս այստեղ են: Իհարկե, շատ դժվար է քո երկրից, քո տնից հեռու գտնվելը: Ինձ համար ավելի կարևոր էր որդուս հարմարվելու հարցը, բայց նա փոքր է և շուտ ընտելացավ»: 

Երգչուհին նշում է, որ գալու առաջին օրերին մասնակցել է հայկական քոլեջներից մեկի միջոցառմանը. «Ամիսներ շարունակ իմ «Հայաստանով» երգով երեխաներն անընդհատ համերգներ էին անում, և դպրոցի տնօրինությունը, իմանալով, որ այստեղ եմ, կապվեց ինձ հետ և ասաց, որ ուզում են մեծ ընդունելություն անել ինձ համար: Քոլեջի երեք հարյուր սաներն ինձ հրաշալի ընդունեցին։ Բացի դրանից՝ մի քանի խնջույքներ եղան, հետո՝ համերգ Ռեինկարնացիայի հետ միասին Սուրբ Վալենտինի օրվա հետ կապած: Իսկ հիմա աշխատում եմ իմ նոր երգերի վրա»: 

Լիլուն ԱՄՆ-ում աշխատում է պրոդյուսերի հետ, չնայած խոստովանում է՝ դժվար է, հատկապես երբ կայացած ես և քեզանով արդեն ինչ-որ բանի հասել ես. «Շատ լավ առաջարկ եղավ, և մենք կարողացանք աշխատելու ճիշտ եզրեր գտնել: Միանշանակ, չեմ փոշմանում, և արդեն աշխատում ենք: Նոր աշխատանքս իմ ոճում է, բայց  փորձում եմ այստեղի լսարանին համահունչ աշխատանք անել: Վերջերս էլ նաև ֆոտոշարք եմ արել Կարեն Աղասյանի հետ: Նա այստեղ ճանաչված լուսանկարիչ է, համագործակցել է շատ հայտնիների հետ: Դիմահարդարումս արել է իմ շատ սիրելի Աշխեն Կոստանդյանը, ու դրա համար շատ ուրախ եմ: Այստեղ համագործակցություն ունեմ Սամի Ֆլաշի հետ, իմ երգերից մեկի հիման վրա պետք է ռեմիքս արվի: Մինչև սեպտեմբեր կներկայացնեմ երկու-երեք աշխատանք»:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее