▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթի կերպարները կրկնօրինակություններ են. ոճաբանը քննում է Լիլիթ Հովհաննիսյանի տեսքը

tert.am-ը գրում է. Հանրային դեմք դարձած երգիչներ, դերասաններ, մոդելներ ոչ միայն իրենց աշխատանքով են ճաշակ թելադրում, այլ նաեւ իրենց տեսքով եւ նախընտրած look-երով:

 Այսուհետ «Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն, ոճաբան Կարինա Դնոյանի հետ կքննի  հայ հայտնիների look-երը: Արդյո ՞ք նրանք թելադրում են ոճ, ինչպես օրինակ համաշխարհային մի քանի վառ դեմքեր:

 
«Չգիտեմ, որքանով է լավ կամ վատ, բայց իրականությունն այն է, որ շատ արտիստներ հենց իրենք են թելադրում ոճ: Բայց կարծում եմ, որ դա վատ է, քանի որ երկրպագուները ձգտում են նմանվել իրենց սիրելի արտիստին` կորցնելով իրեն անհատականությունը: Յուրաքանչյուր մարդ յուրովի է իր տեսակով `իր թերություններով, իր առավելություններով: Շատ են Բեյոնսեի եւ Քիմ Քարդաշյանի կրկնօրինակողները»,- ասաց Կարինեն:

 

Լիլիթ Հովհաննիսյան

 

Լիլիթին շատ եմ հավանում: Նա տաղանդավոր, ձայնային լավ տվյալներով երգչուհի է: Շատ աշխատասեր ու հետաքրքր աղջիկ է: Բայց ես հավանում էի առաջվա Լիլիթին` խուճուճ մազերով, ակնոցներով: Դա էր իր կերպարը: Երբ ինքդ քեզ տիկնիկ ես դարձնում, դեմքդ սկսում է ոչինչ չարտահայտել:

Եթե քննարկենք Լիլիթի վերջին տեսահոլովակը, ապա պետք է ասեմ, որ երգն ու իր կերպարները չեն համընկնում իրար հետ: Նկատելի է ու ողջունելի, որ տեսահոլովակում իր կերպարների վրա նա շատ է աշխատել: Բայց տեսահոլովակը կարծես կերպարների հետաքրքիր շարան լինի: Այնքան արագ են փոփոխվում, որ չես էլ հասցնում մարսես թե՛ տեսածդ եւ  թե՛ լսածդ:

Լիլիթը նաեւ մոդելավորում է զգեստներ: Իհարկե, ողջունում եմ, որ մարդը բազմակողմանի զարգացած է եւ կարողանում է նաեւ այլ մասնագիտության մեջ իրեն փորձել: Բայց մյուս կողմից սիրում եմ, երբ ամեն մարդ իր գործով է զբաղվում, քանի որ յուրաքանչյուրն իր մասնագիտության գիտակն է:

Լիլիթի կերպարները վառ են, բայց շատ հաճախ կրնկնօրինակություններ են: Նրա թե՛ առօրյա եւ թե՛ բեմական կերպարները լավ մտածված են, բայց երբեմն երգի հետ կապ չունեցող կերպարներ են:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее