▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթ Պետրոսյանը մրցանակի է արժանացել փառատոնում, որը այս տարի պարգևատրել է նաև Մել Գիբսոնին

Լիլիթ Պետրոսյանի «Երաշտ» ֆիլմը մայիսի 31-ին Սևաստոպոլում կայացած «Ոսկե ասպետ» կինոհարթակի շրջանակներում արժանացել է  «Բրոնզե ասպետ» մրցանակի:

Ֆիլմը պատմում է 70-ամյա Լավրենտ պապի մասին, ով ամեն կերպ փորձում է փրկել ընտանիքը կործանումից՝ աշխատում է անասնագոմում, որպեսզի պահի հարբեցող տղային ու նրա 3 երեխաներին: Նրանց ընտանիքի կործանման պատճառը անբարոյական հարսն է...Նախքան ֆիլմի նկարահանումները սկսելը, երիտասարդ ռեժիսորը   պատահաբար հեռուստացույցով տեսել է Լավրենտ պապին և իր թոռնիկին, նրանք միանգամից հետաքրքրել են Լիլիթին որպես ֆիլմի հերոսներ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հետո նրանց իրականում տեսնելուց հետո հասկացա, որ ցանկանում եմ նկարահանել ֆիլմ հենց նրանց ընտանիքի մասին: Ես ուզում էի բարձրացնել ընտանիքի կործանման թեման և թե ինչպես է պապը պայքարում ընտանիքը պահելու համար: Ժյուրին ինձ ճիշտ էր հասկացել, որ ես ցանկացել եմ բարձրացնել այն խնդիրը, որ հիմա կործանվում են ընտանիքներ` կլինի դա Հայաստանում,  թե մեկ այլ երկրում...խնդիրները միշտ նույնն են: Ժյուրին նաև շատ էր հավանել օպերատորական աշխատանքը, որն,  ըստ նրանց,  համահունչ էր ֆիլմի ընդհանուր մթնոլորտին»-Asekose.am-ին պատմեց Լիլիթ Պետրոսյանը:

Ֆիլմի օպերատորը Անի Սարգսյանն է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ինձ համար ամենա ոգևորող փաստը եղել է այն, որ 2017-ին այնտեղ մրցանակ է ստացել ազգությամբ սերբ Էմիր Կուստուրիցան, ով ինձ համար ունի իր յուրովի ոճը ումից կարելի է մշտապես սովորել: Իսկ այս տարի խաղարկային ֆիլմերի անվանակարգում «Ոսկե ասպետ» մրցանակ ստացավ Մել Գիբսոնը: Ինձ համար տպավորիչ էր նաև այն փաստը, երբ բարձրացա բեմ՝ փառատոնի նախագահ Նիկոլայ Բուռլյաևը հայերենով ասաց`«Բարև Ձեզ» : Նշեմ նաև, որ փառատոնում տարիքով ամենափոքրը ես էի և դա նույնպես ինձ ոգևորեց,  որպեսզի շարունակեմ էլ ավելի մեծ ուժով ստեղծագործել: Այնտեղ բոլորը սիրում էին հայերին և ես շատ ուրախ եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները դարեր շարունակ պահպանվում են»- նշում է  Լիլիթ Պետրոսյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Առաջիկայում ֆիլմը կցուցադրվի նաև Հայաստանում և կշարունակի ներկայացնել մեր երկիրը աշխարհի տարբեր միջազգային փառատոններում:

Նշենք, որ Լիլիթ Պետրոսյանն օրերս է  ավարտել Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական ինստիտուտի հեռուստառեժիսուրայի բաժինը, սովորել է Ռուբեն Գրիգորյանի արվեստանոցում, ում շնորհիվ էլ բացահայտել է կինոաշխարհը: Ուսումնառության շրջանում Լիլիթը նկարահանել է նաև «Առանց սեր չի լինի» ֆիլմը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее