▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթ Կարապետյանն ընտրյալ ունի՞

Wedding.am-ը գրում է.

Հայտնի մարդկանց կյանքը մշտապես բոլորի ուշադրության կենտրոնում է: ԵՎ ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ նրանց անձնական կյանքը շատ ավելի շատ է հետաքրքրում հանրությանը, քան` ստեղծագործական: Համացանցն էլ հրաշալի հնարավորություն է ընձեռնում հրապարակվող լուսանկարների միջոցով ենթադրություններ կազմել, թե իրենց սիրելի աստղի կյանքում ինչպիսի փոփոխություններ կան:

Վերջերս սիրված երգչուհի Լիլիթ Կարապետյանին հաճախ նկատում են մի երիտասարդ երգիչի մշտական ուղեկցությամբ: Ռոմա Թոմաս (Թովմասյան) բեմական անունով հայտնի երգիչն ու Լիլիթ Կարապետյանը միասին այցելում են ընկերական հավաքույթների, ներկա են լինում միմյանց ելույթների, որի մասին էլ վկայում են նրանց` համատեղ լուսանկարները` հրապարակված լուսանկարները` Ռոմա Թոմասի պաշտոնական և անձնական էջերում: 

Մի փոքր ուշադրություն դարձնելով նկարներին` կարող են կասկածներ առաջանալ, որ զույգի միջև կան ռոմանտիկ հարաբերություններ, քանի որ ինքը` Ռոման, անձամբ շնորհակալություն է հայտնում «գեղեցիկ և կրքոտ» զույգ լինելու վերաբերյալ մեկնաբանություններին:

Սակայն Լիլիթն ու Ռոման դեռևս հրապարակավ չեն մեկնաբանել իրենց հարաբերությունները:

1

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее