▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթ Կարապետյանի սիրո նոր պատմությունը

BlogNews-ը գրում է, որ  իր ընթերցողներին պատմել էր, որ երգչուհի Լիլիթ Կարապետյանը պատրաստվում է տեսահոլովակ նկարահանել Մոսկվայում։ Երգչուհու նոր աշխատանքն արդեն պատրաստ է և վաղը երեկոյան կհանձնվի երկրպագուների դատին։

  

Լիլիթը BlogNews-ին լուսանկարներ է տրամադրել նկարահանման հրապարակից և մանրամասներ պատմել տեսահոլովակի մասին։ «Քեզ հետ» կոչվող երգի երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, խոսքերը՝ Սվետլանա Բոսնոյանը, գործիքավորումն արել է Էդգար Ալեքսանյանը։

Տեսահոլովակի ռեժիսորը Ալեքսեյ Ռուսակովն է։ Լիլիթի փոխանցմամբ՝ տեսահոլովակի սյուժեի գաղափարն իրենն է։ «Հերթական սիրո պատմությունն է։ Նայում ես ու տեսնում, թե ինչ խենթությունների է ընդունակ մարդը, երբ սիրահարվում է։ Շատ դրական, բարի, մի քիչ էլ հումորային տեսահոլովակ է»- ասաց երգչուհին։

Խոսելով կերպարների մասին՝ Լիլիթը նշեց, որ մի կերպարը սպասուհի է, մյուսը՝ սեքսուալ Լիլիթ Կարապետյան, ևս 2 կերպար գաղտնի է պահում:) «Առանց սեքսուալ կերպարի չի ստացվում։ Ինչ ուզում է լինի, այդ կերպարը միշտ կա։ Ես հատուկ բան  չեմ անում, որ այդպես լինի, ուղղակի այդպես է ստացվում։ Երևի մի քիչ ավելի բաց զգեստ եմ հագնում, դիմահարդարում, վարսահարդարում է արվում, ու այդպիսի կերպար է ստացվում»,- նկատեց նա։

Երգչուհին ասաց, որ շատ գոհ է ամբողջ թիմի աշխատանքից։ «Չէի պատկերացնում, որ ռուսների հետ աշխատելն այսքան հեշտ կլիներ։ Նկարահանումները «հալած յուղի» պես անցան»,- նշեց Լիլիթն ու իր շնորհակալությունը հայտնեց երբեմնի պրոդյուսերին՝ Տարոն Պողոսյանին, ով շատ է աջակցել Մոսկվայում տեսահոլովակ նկարահանելու հարցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее