▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթ Կարապետյանը՝ սիրելիի շնորհավորանքի, 101 վարդ ստանալու և ծննդյան օրվա անակնկալների մասին

Երգչուհի Լիլիթ Կարապետյանն այսօր տոնում է իր ծննդյան օրը: Asekose.am-ը կապ հաստատեց հոբելյարի հետ՝ ճշտելու, թե ինչպես և ում հետ է նշելու ծննդյան տարեդարձը:

«Ծնունդս սկսել եմ նշել դեռ երեկվանից: 00:00-ը դիմավորել եմ աշխատանքիս վայրում ու բոլոր ընկերներիս կողմից անակնկալների արժանացել: Բեմում ինձ շնորհավորեցին, իսկ ընկերական խումբս ինձ 101 վարդի շատ շքեղ փունջ նվիրեց: Ընկրներիցս ոմանք էլ ինձ հրավիրեց ին«Մաֆիա» խաղալու, քանի որ ես շատ եմ սիրում այդ խաղը: Լուսադեմին ինձ զանգահարեց ու շնորհավորեց իմ կյանքի կարևոր մարդը՝ Կարենս, ով այս պահին, ցավոք սրտի, ԱՄՆ-ում է. այսօր ես միայն այդ պատճառով եմ տխուր»:

Այն հարցին, թե ինչ անակնկալ է Լիլիթը ստացել սիրելիից վերջինս խատասխանեց.

«Դեռևս անակնկալ չեմ ստացել, շնորհավորել է ինձ, բայց դեռ չենք հանդիպել: Այսօր երեկոյան կրկին լինելու եմ աշխատանքիս վայրում, որտեղ էլ կնշեմ օրս ընկերներիս հետ: Ծննդյանս տորթի մոմերը փչելիս միայն կմտածեմ ու կերազեմ Կարենի հաջողությունների մասին»,-Asekose.am-ի հետ իր խոսքը եզրափակեց երգչուհին:

Հեղինակ՝ Աննա Հարությունյան

Կարդացեք նաև՝ Լիլիթ Կարապետյանը խոսում է իր կողքի տղամարդու և որդուն` նրանից հեռու պահելու պատճառի մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее