Օրեր առաջ տեղի է ունեցել Լիլիթ Հովհաննիսյանի և Արման Հովհաննիսյանի «Իմ բաժին սերը» տեսահոլովակի պրեմիերան: Հարկ է նշել, որ համացանցում այն բավական մեծ քննադատությունների էր արժանացել, ավելին՝ կարծիքներ էին հնչում, որոնց համաձայն՝ տվյալ երգը թուրքական է և կարող է մեծ հաջողություններ ունենալ հենց թուրքական շուկայում, սակայն ոչ՝ Հայաստանում:
Asekose.am-ի ընթերցողներից մեկը լուսանկարներ է տրամադրել, որոնցում համեմատականներ է անցկացրել «Իմ բաժին սերը» տեսահոլովակի Լիլիթ Հովհաննիսյանի և Ջենիֆեր Լոպեսի հագուստների միջև, տվյալ պարագայում՝ ընդգծելով դրանց նմանությունը կամ կրկնօրինակումը: Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Լիլիթ Հովհաննիսյանին մեղադրում են այս կամ այն համաշխարհային երգչուհու հագուստը և կերպարը «գողանալու» մեջ: Asekose.am-ը ստորև ներկայացնում է լուսանկարները, իսկ մեկնաբանությունները՝ թողնում ձեզ: