▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթ Հովհաննիսյանը, երբ ուզում է, կարողանում է հեռու մնալ թուրքական կլկլոցներից ու խանումի կերպարից

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ինքս էլ չեմ հավատում, բայց կյանքումս առաջին անգամ պետք է գովեմ Լիլիթ Հովհաննիսյանին իր կատարած աշխատանքի համար: 
Ինչպես գիտեք, այսօր նա իր երկրպագուներին նոր տեսահոլովակ ներկայացրեց
Ինչպես ինքն էր մեկնաբանել, իր տեսահոլովակն այս անգամ նման չէ բոլոր նախկիններին. այն փոքրիկ ֆիլմ-պատմություն է: 
90-ականներ... Պատմություն հայկական մի ընտանիքի մասին, որի տղամարդիկ գնում են կռիվ, իսկ տան աղջիկը ամուսնանում ու լքում է Հայաստանը՝ տանը միայնակ թողնելով մորը: 

Նախ՝ պետք է հիացմունքս հայտնեմ ռեժիսորին և օպերատորին. տեսահոլովակն իրոք շատ հաջողված էր, շատ գեղեցիկ կադրերով հարուստ, գունեղ ու բարձրորակ: Առաջին անգամ նրա տեսահոլովակը անիմաստ պարերի ու հագուստների ցուցադրության հերթափոխ չէր, այլ սյուժե ու միտք ունեցող մինի ֆիլմ:

Հետո շատ գեղեցիկ ու նուրբ էր ինքը՝ Լիլիթը: Նրան ամենից հաճախ քննադատում ենք չափից դուրս շատ շպարվելու և արտաքին տեսքին արհեստական միջամտություններ անելու համար: Բայց այս անգամ այդ ամենը չկար. ամեն ինչ չափի մեջ էր, թեթև ու աչքին հաճելի: Լիլիթին այս բնականությունը շատ է սազում: Փաստորեն, երբ ուզում է, կարողանում է հեռու մնալ թուրքական կլկլոցներից ու խանումի կերպարից: 

Լիլիթ Վանեցյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее