▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթ Հովհաննիսյանը, Արմենչիկը, Միհրան Ծառուկյանը և այլք՝ Սոչիում կայացած համերգ-փառատոնի մրցանակակիրներ

ESem.am-ը գրում է, որ հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ Սոչիում երեկ մասնակցել են «Հայաստանի երգեր» խորագրով համերգ-փառատոնի:

Երգիչ Սարգիս Ավետիսյանը հայտնել է, որ մրցանակի են արժանացել այն երգիչները, որոնց երգերը տարվա ընթացքում շատ են հնչել Հայաստանի սահմաններից դուրս, ըստ այդմ՝ ստանալով «Տարվա երգ» մրցանակը:

Սոչիի համերգասրահներից մեկում կայացած համերգ-փառատոնը խոստանում է ամենամյա լինել: Երգչուհիներ Լիլիթ Հովհաննիսյանը, Աիդա Սարգսյանը, իսկ երգիչներից` Արմենչիկը, Միհրան Ծառուկյանը, Արամեն, Նորոն, Հարութ Բալյանը, Ներսիկ և Արաբո Իսպիրյանները, Մավր Մկրտչյանը, Սարգիս Ավետիսյանը, որոնք արժանացել են մրցանակների: Համերգ-փառատոնի համերգավարն էլ Հովհաննես Ազոյանն է եղել:

 

 

 

 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее