▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթ Բաբասյանը՝ իր ու ամուսնու աղմկահարույց տեսանյութի մասին

Երեկ համացնում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ դերասան Ալեքսանդր Բաբասյանը հանրային վայրում փորձում է կրքոտ համբուրել կնոջը, վերջինս էլ, փորձելով կարգի հրավիրել նրան, ասում է. «Ապու՛շ, սաղ նայում են»:

Տեսանյութը բուռն քննարկումների առիթ էր հանդիսացել: Դերասանի կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը, արդրադարձել է այս թեմային ու իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարել՝ պատասխանելով իրենց հասցեին հնչող քննադատություններին.

«Գիտե՞ք, թե ինչից եմ զզվում: Ես ամաչում եմ մեր ժողովրդի համար: Ես մեծացել եմ Ռուսաստանում ու ձեզնից տարբերվում եմ գիտեք, թե ինչով: Ես վայրենի չեմ, նախանձ չեմ, ես ինչ-որ բան թաքուն չեմ անում ու ինձ սրբի տեղ չեմ դրել: Ամառը եկել էինք Երևան ու ես նայում էի, թե ինչպես են սիրունիկ աղջիկները թաքուն ծխում զուգարանում, թե ինչպես են Երևանի կեսի հետ հանդիպել, իսկ հետո ասում, թե օյ, ես ոչ ոքի հետ չեմ հանդիպել, ինչպես էին հարբում ակումբներում ու զգեստները դառնում էին ներքնազգեստներ:

Գիտե՞ք, թե ես ինչով եմ տարբերվում: Ես իսկական եմ, իսկ դուք՝ կեղծ, ես կարող եմ ինձ արժանապատիվ մարդ անվանել, իսկ ձեզ անգամ ափսոս է մարդ անվանելը:

Դուք չեք կարողանում հանգստանալ 3 տարի շարունակ, որ Սաշան ինձ է ընտրել, այլ ոչ թե ձեզ:

Այնպիսին, ինչպիսին դուք եք, ձեզ օգտագործում են ու դեն նետում, իսկ իսկականներին սիրահարվում են ու ամուսնանում:

Շարունակեք գրել ստորություններ, դուք արդեն մեզ չեք զարմացնի:

Իմ ամուսինն իմ ուժն ու հպարտությունն է:

Սիրում եմ քեզ, իմ ժողովուրդ, դու մեծ ես ու հզոր»:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее