▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլի Վարդանյանը՝ երեխաների և հայրենիքից հեռու ապրելու պատճառների մասին


Լիլի Վարդանյանը՝ երեխաների, հայրենիքից հեռու ապրելու պատճառների և աշխատանքային ծրագրերի մասին

Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Լիլի Վարդանյանի հետ, ում հեռուստադիտողը տարիներ առաջ ճանաչեց «Կարգին հաղորդման» շրջանակներում:

Լիլի, Ձեր մասին տեղեկությունները շատ քիչ են, էկրաններին էլ շատ հազվադեպ եք հանդիպում, հետաքրքիր է՝ ինչո՞վ է դա պայմանավորված:

Պասիվությունս պայմանավորված է նրանով, որ ես հիմնականում Հայաստանում չեմ ապրում: Երբեմն-երբեմն վերադառնում եմ ու հետաքրքիր նախագծերի առաջարկը չեմ մերժում, միայն թե մի պայմանով, որպեսզի դրանցում երկարատեւ զբաղվածություն չունենամ, քանի որ ֆիզիկապես չեմ կարողանա երկար մնալ այստեղ:  Այնպես է դասավորվել, որ տարվա ընթացքում ես կարող եմ հաճախ փոխել բնակությանս վայրը: 17 տարի Կանադայում եմ ապրել, հիմա ավելի շատ Հայաստանում եմ լինում, բայց շուտով պետք է մեկնեմ Կալիֆորնիա, քանի որ մեծ աղջիկս որոշել է ընդունվել ռեժիսուրայի ֆակուլտետ ու մենք նպատակահարմար գտանք, որ նա կրթությունը ստանա ԱՄՆ-ում: Սա նախնական մտքեր են, բայց քանի որ կյանքս միշտ անկանխատեսելի զարգացումներ է ունեցել, սովորել եմ կյանքս չպլանավորել:

Լիլի, վստահ եմ, շատերի համար անակնկալ կլինի այն, որ այդքան մեծ աղջիկ ունեք, կպատմե՞ք Ձեր ընտանիքից:

Ես ունեմ երկու հրաշք աղջիկ, ովքեր այս պահին ապրում են իրենց հայրիկի մոտ, քանի որ ճիշտ կլիներ, որ մեծ աղջիկս ավարտական դասարանները անցկացներ Կանադայում: Ինձ հիմա շատ դժվար է, իհարկե, երեխաներիցս հեռու լինելը, բայց ինձ համար առաջնահերթ կարեւոր է, որ երեխաներս լավ կրթություն ստանան, բացի այդ մեր՝ իրարից հեռու գտնվելը ժամանակավոր է: Ցավում եմ, որ մեր երկրում ուսումնական համակարգն այնքան բարձր մակարդակի վրա չէ, որ ցանկություն ունենայի երեխաներս այստեղ կրթություն ստանային:

Ձեր նախկին ամուսինը հունգարացի է, հետաքրքիր է՝ ինչպիսինն են հայ-հունգարական ամուսնությունից ծնված երեխաները:

Այո, միշտ էլ կողմնակից եմ եղել, որ երբեմն-երբեմն խառնամուսնություն է լինում ու երկու տարբեր ազգի երեխաներ են ծնվում.  սա նաեւ բժշկական տեսանկյունից է օգտակար: Միաժամանակ, պետք է նշեմ, որ տեսակով չափազանց հայրենասեր եմ ու իմ տված դաստիարակության շնորհիվ երեխաներս տիպիկ հայ են: Նրանք հրաշալի հայերեն են խոսում ու հավատարիմ են մեր արժեքներին: Փոքր աղջիկս դեմքով եւս շատ նման է հայի, մեծս ավելի եվրոպական արտաքին ունի, բայց բնավորությամբ ու տեսակով լրիվ հայ է:

Ձեր ներգործությունը մե՞ծ է եղել, որպեսզի աղջիկն ընտրի արվեստը:

Բացարձակ: Իհարկե, դեռ փոքրուց ես տեսնում էի, որ նա իրեն շատ լավ է դրսեւորում բեմում, նրան տանում էի թատերական խմբակներ: Ես էլ, քանի որ հայրենիքից ու թատրոնից հեռու էի, նրան տեսնելով բեմում, հուզվում էի: Բայց երբեք նրան չեմ ուղորդել դեպի այս ոլորտ: Թերեւս ուղորդումն ինքնաբերաբար է ստացվել, երբ նրան ինձ հետ տանում էի նկարահանումների: Իսկ վերջնականապես այս աշխատանքին սիրահարվեց այն ժամանակ, երբ մի ֆիլմում էի նկարահանվում, որտեղ մի աղջնակ էր պետք, ես էլ նրան տարա, որ խաղար: Հատկանշականն այն էր, որ այդ ժամանակ նա սիրահարված աչքերով նայում էր ոչ թե դերասաններին, այլ հենց ռեժիսորին: Արդյունքում ընտրեց «Ռեժիսուրա եւ սցենարական աշխատանք» մասնագիտությունը:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее