Life.panoram.am-ը գրում է.
Դերասանուհի Լիկա Սալմանյանը դադարից հետո կրկին վերադառնում է հեռուստաէկրաններ. Դերասանուհին նկարահնվում է «Armenia Premium» հեռուստաալիքի «Հին արքաներ» հեռուստաֆիլմում, որը բաղկացած է 24 մասին::
Կայքի հետ զրույցում դերասանուհին նշեց, որ «Հին արքաներ» հեռուստաֆիլմն իր ձեւաչափով նոր է, բայց եւ շատ հետաքրքիր.
«Ֆիլմի նմանը դեռ չի եղել հայկական կինոարտադրության մեջ, հետեւաբար ինձ համար էլ է ֆորմատը նորություն, բայց նաեւ շատ հետաքրքիր»,- նշեց Լիկան ու պատմեց նկարահանումների մասին.
«Նկարահանումները տեղի են ունենում Գյումրիում, ի դեպ` ֆիլմի ձեւաչափին համապատասխան`զգեստները, որոնք կրում ենք, բավականին անհարմար են, մենք պարզապես սովոր չենք այդ ժամանակաշրջանի հագուստներին: Բայց հաճելի է, որ ֆիլմի կազմակերպիչներն ամեն մի մանրուք հաշվի են առել, որպեսզի նախագիծն էլ ավելի լավ ստացվի»,- պատմեց նա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում