▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիկա Սալմանյանը դո՞ւրս է մնացել Բժշկական քոլեջից

BlogNews.amիր ընթերցողներին պատմել է «Արմենիա TV»-ի նոր՝ «Դոմինո» սիթքոմի մասին։ Այս նախագծում ներկայանալու է նաև Լիկա Սալմանյանը։ Մեզ հետ զրույցում Լիկան ասաց, որ «Հարազատ թշնամու» ավարտին հաջորդած վեցամսյա դադարից հետո  այս առաջարկն ընդունել է, քանի որ նորովի ներկայանալու հնարավորություն ունի։ Լիկան մարմնավորելու է Լիլիթին, ով համեստ աղջիկ է՝ Նարեկ Բավեյանի հերոսի նշանածը։

«Դադարի ընթացքում լավ հանգստացա, հավաքեցի ուժերս և հիմա պատրաստ եմ աշխատելու։ Հումորային նախագծերում չեմ նկարահանվել։ Կարծում եմ՝ շատ հետաքրքիր է լինելու, հեռուստադիտողների համար էլ զարմանալի կլինի։ Մի անգամ ընկերներիցս մեկի հետ ծիծաղում էինք, մի կին ինձ ասաց՝ վայ, դու կարողանո՞ւմ ես ծիծաղել։ Այս առումով կարծրատիպը կկոտրվի»,- նշեց դերասանուհին։

Հոնորարների մասին խոսել դերասանուհին զգուշացավ, միայն նշեց, որ դրանք աճել են։ «Բնականաբար, ուշադրություն դարձնում եմ հոնորարի չափին, քանի որ դա իմ աշխատանքն է»,- եզրափակեց նա։

Խոսակցություններ կան, որ Լիկան դուրս է մնացել Բժշկանկան քոլեջից։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ իր կամքով տարկետում է վերցրել, քանի որ նկարահանումների ժամանակ շատ զբաղված էր, իսկ բացակայությունները խանգարում էին նորմալ ուսում ստանալ։ Ըստ Լիկայի՝ հունվարից կշարունակի ուսումը։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее