▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիկա Մեսրոպյանը՝ երկրորդ երեխայի սպասելու լուրերի մասին

 

BlogNews-ը գրում է. Վերջին շրջանում լուրեր են պտտվում, որ դերասան Խորեն Լևոնյանն ու դերասանուհի, «Լակի» տորթերի սրահի տնօրեն Լիկա Մեսրոպյանը սպասում են իրենց երկրորդ բալիկին։ Ընթերցողները պնդում են, որ տեսել են Լիկային՝ կլորիկացած փորիկով։

Տարածված խոսակցությունների իսկությունը պարզելու համար BlogNews-ը խոսեց Լիկայի հետ։ «Որտեղի՞ց են նման խոսակցություններ տարածվում, նման բան չկա»,- ասաց դերասանուհին՝ նշելով, որ կազմվածքի փոփոխությունը մնացել է նախորդ հղիությունից։

Հարցին՝ մտածո՞ւմ են երկրորդ երեխա ունենալու մասին, Լիկան պատասխանեց, որ չկա կին, ով չցանկանա կրկին մայրանալ, սակայն ինքն ու ամուսինը ծրագրեր չեն կազմում։ Աղջիկ, թե տղա ունենալ ևս զույգը չի ծրագրում։ «Ամեն բան Աստծո ձեռքերում է, ոչինչ չենք պլանավորում»,- ասաց նա։ 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее