
Արդեն տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 27-ին Լենինգրադյան փողոցի «Հին թոնրատուն» արագ սննդի կետից բերման է ենթարկվել Լենինգրադյան փողոցի բնակիչ՝ 43-ամյա Հրաչյա Առաքելյանը, ով կասկածվում է սեպտեմբերի 26-ին, ժամը 21։00-ի սահմաններում իր աշխատավայրում գազային ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ արձակելու, ինչպես նաև հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու մեջ:
Armtimes.com-ի հարցին ի պատասխան` ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղելացրել են, որ Հրաչյա Առաքելյանը բացատրություն է տվել, որից հետո ազատ արձակվել: Դեպքի առթիվ հետաքննություն է կատարվում:
Հավելենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Հրաչյա Առաքելյանը երգչուհի Լիդուշիկի` Լիդա Առաքելյանի հայրն է: Նա հայտնի է որպես քրեական հեղինակություն` «Ղզղըզ» մականունով:


