▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիբանանում կինը վեց երեխա է ծննդաբերել

Լիբանանցի ընտանեկան զույգը վեց երեխա Է ունեցել Բեյրութի Սուրբ Հովսեփի հիվանդանոցում:

 Ինչպես գրում Է լիբանանյան «Ան Նահար» թերթը, նման իրադարձություն առաջին անգամ Է տեղի ունեցել Լիբանանում:

Թերթի տվյալներով՝ չորս երեխաների ծնողները երկար Էին քննում հինգերորդին ունենալու հարցը: Այն բանից հետո, երբ մայրը հղիացել Է, ամուսնական զույգի համար մեծ անակնկալ Է դարձել նորությունը, որ իրենք վեց երեխա են ունենալու: Լիբանանուհին ծննդաբերել Է երեք տղա եւ երեք աղջիկ: Բոլոր նորածինները միանգամյան առողջ են, ինչպես եւ նրանց մայրը:

 

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее