Life.panorama.am-ը գրում է. Ասմունքող, բանաստեղծուհի Լիանա Զուրաբյանը պատրաստվում է մայրանալ: Լիանան գտնվում է հղիության 6-րդ ամսում՝ որդին լույս աշխարհ կգա ամռան վերջին.
«Երբ իմացա, որ երեխա եմ ունենալու, անպատմելի զգացողություններ ունեցա: Մայրության բերկրանքը հրաշալի է, նոր կարգավիճակում ավելի հանդարտ եմ դարձել, խաղաղ, բայց նաեւ անասելի զգացմունքային: Այժմ էլ դժվարանում եմ պատմել զգացողություններիս մասին, անընդհատ խոսում եմ որդուս հետ՝ վստահ եմ, որ ինձ լսում ու հասկանում է: Հաճախ երազներ եմ տեսնում, որ տղաս հզոր մարդ է լինելու, առաջ Աստված՝ հուսամ այդպես էլ կլինի»,- պատմել է Լիանան ու հավելել.
«Գիտակցելով կարգավիճակիս նշանակությունը՝ անընդհատ համապատասխան գրականություն եմ ընթերցում, փորձում եմ անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերել: Նաեւ փորձում եմ այս ամիսներին միայն դրական մարդկանց հետ շփվել, հեռու մնալ վատ էներգիաներից: Շատ եմ ուզում, որ բոլոր կանայք զգան այս բերկրանքը, սա հատուկ երկնային զգացողություն է, որը պարուրում է կնոջ ողջ մարմինը: Այն գիտակցումից, որ դու նոր մարդ ես արարում, նոր կյանք ես լույս աշխարհ բերելու, որ ինքդ քեզ մամա ես դարձնելու, լցվում ես շատ խորը երջանկությամբ ու պատասխանատվությամբ»:
37-ամյա բանաստեղծուհին վստահ է, որ հասուն տարիքում երեխա ունենալը մեծ առավելություն է.
«Քույրս բավականին երիտասարդ տարիքում է մայրացել ու հիմա, երբ ես կարող եմ միայնակ բալիկիս հետ խոսել, քույրս ծիծաղում է, բայց եւ խոստովանում, որ երիտասարդ տարիքում այս կարգավիճակի ողջ էությունը չի հասկացել: Հասուն տարիքում կինը ամբողջովին գիտակցում է մայարնալու կարեւորությունը, ամբողջովին չի տրվում զգացմունքներին ու երեւի ճիշտ են ասում, որ հասուն տարիքում ծնննդաբերած կանանց երեխաները խելացի են լինում»,- նշել է նա:
Խոսելով ապագա բալիկի հայրիկից՝ բանաստեղծուհին նշել է, որ խզել է սիրեցյալի հետ կապերը և պատրաստվում է միայնակ մեծանցնել որդուն.
«Արդեն երկար ժամանակ է, ինչ ես ու բալիկիս հայրը միասին չենք: Չեմ սիրում խոսել իմ անձնական կյանքի մասին, միայն կասեմ, որ մենք բաժանվել ենք շատ գեղեցիկ կերպով՝ առանց որեւէ սկանդալների, նա պարզապես իմ երամի թռչունը չէր և գուցե հենց Աստծո կամքն էր, որ նա գար իմ կյանք, իր առաքելությունը կատարեր ու գնար: Հիմա իրարից նեղվածություն չունենք, ես արդեն ներել եմ նրան, ներել եմ նաև ինձ, որ էդքան նվիրվել ու անկեղծացել եմ, անգամ շնորհակալ եմ իրեն ինձ այս երջանկությունը պարգևելու համար,- պատմել է Լիանան ու հավելել.
«Հիմա միայնակ եմ պատրաստվում որդուս ծնունդին, ինձ չի վախեցնում միայնակ մայրիկի կարգավիճակը, պատրաստ եմ և մայրական, և հայրական սեր տալ երեխայիս: Ես կարծում եմ երեխան ավելի ճիշտ դաստիարակություն կստանա, երբ մայրը նրան միայնակ մեծացնի, քան եթե երեխան մեծանա անառողջ ընտանիքում՝ մշտական վեճերի մեջ:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում