▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիահույս ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի պատանդառության քաղաքականությունից․ ԱԳ նախարարը՝ գերիների մասին

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում դիերի որոնողական աշխատանքները դադարեցվել են կլիմայական վատ պայմանների պատճառով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ կարճ ճեպազրույցում հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ վստահեցնելով, որ կլիմայական պայմանների կարգավորումից հետո աշխատանքները կվերսկսվեն։

Ինչ վերաբերում է ռազմագերիների խնդրին, Այվազյանը հավելեց՝ այս հարցը մնում է իրենց 24-ժամյա ուշադրության ներքո

 «Գնալով միջազգային ճնշումը հետզհետե աճում է, և ինչպես ենթադրում էի՝ գերիների հայրենադարձության արհեստական խոչընդոտների ստեղծումը, Ադրբեջանի պատանդառությունը կամաց-կամաց դառնում է գլխացավանք Ադրբեջանի համար, և մենք լիահույս ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի այդ պատանդառության քաղաքականությունից և անահապաղ դրական լուծում կտա հումանիտար այս կարևորագույն հարցին»։

Իր հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ լուրերին Այվազյանը կարճ արձագանքեց

«Ես աշխատում եմ ակտիվ ռեժիմով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее