▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիա Զախարյանը բաժանվե՞լ է սիրելիից

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Լիա Զախարյանը տևական ժամանակ առաջ կայքի հետ զրույցում ասել էր, որ ընտրյալ ունի։ Վերջին շրջանում, սակայն, խոսակցություններ կան, որ նրանք բաժանվել են։ Լուրը փորձեցինք ճշտել Լիայից, սակայն նա ասաց, որ անձնական կյանքի վերաբերյալ հարցազրույց չի տալիս՝ ըստ էության ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով լուրը։ Նշենք, որ Լիայի ֆեյսբուքյան էջից ջնջված են իր և Միշայի լուսանկարները։

Սերիալային դերասանուհու հետ խոսեցինք նաև գործունեության մասին։ Տևական դադարից հետո Լիան կներկայանա «Շանթ» հեռուստաընկերության նոր հեռուստասերիալում, որի նկարահանումներն այս օրերին խլում են նրա ամբողջ ժամանակը։ ««Շանթից» առաջարկ ստացա, փորձեցի դերը և հավանեցի, իրենք էլ իմ խաղը հավանեցին և համաձայնության եկանք։ Կարոտել էի նկարահանումներն ու աշխատանքս, մեծ հաճույքով կրկին եթեր եմ վերադառնում։ Սերիալի զարգացումները մի քանի հոգու շուրջ են պտտվում, ես մարմնավորում եմ գլխավոր կերպարներից մեկին։ Հեռուստադիտողներն ինձ նորովի կտեսնեն։ Կերպարս կրկին դրական է, սակայն ինձ համար նոր են կերպարի տեսակն ու հոգեվիճակը։ Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի»,- ասաց Լիան։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее