▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեզվական փնթիությունը օր օրի տիրույթներ է նվաճում

 

Լեզվական փնթիությունը օր օրի տիրույթներ է նվաճում: Գեղարվեստական կինոնկար է. նրբաոճ ռեստորանում բարձրաշխարհիկ անձինք զրուցում են, և թարգմանական խոսքում հնչում է՝ բոյ, բարիշել, փոշմանել... Վստահ եմ, բնագրով նրանք այդպես չեն խոսում, բայց... չգիտես ում որոշմամբ, ինչից ելնելով ու սիրահոժար՝ եթերային լեզուն, իբր, մոտեցնում են բնականին:
Փոխանակ հանրային մեծաքանակ լսարան ունեցող հեռուստատեսությունն առաջնորդ դառնա, ճաշակ, վարվելակերպ թելադրի, լեզու հղկի, ինքն է իջել փողոց: Մնում է ամեն մեկն իր գիտցած՝ տան, բակի ժարգոնը, գյուղի բարբառն առաջ մղի, այդորակ դասագրքեր գրվեն, գիտական ու գեղարվեստական գրականություն թարգմանվի, պաշտոնական հաշվետվություններ կազմվեն, և կլրվի ամեն բան...

 

Արամ Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее