Փաստինֆոն գրում է. Նուբարաշենի խճուղում դաժան ծեծի հետևանքով սպանված 58-ամյա Եղիշե Խաչատրյանի գործով դահլիճում տեղի ունեցած վիճաբանությունից և ծեծկռտուքից հետո տուժող Էմմա Աբրահամյանի ինքնազգացողությունը վատացել է և նրա համար շտապօգնություն է հրավիրվել:
Նշենք, որ միջադեպից հետո դատական նիստը ընդմիջվել էր և կարճ ժամանակ անց վերսկսվել, այդ ժամանակ էլ տարեց տուժող կնոջ ինքնազգացողությունը վատացել է և նրա համար շտապօգնություն է հրավիրվել, որից հետո նրան շտապօգնություն մեքենայով տեղափոխել են:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տուժող Էմմա Աբրահամյանի հարցաքննության ժամանակ, երբ ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի պաշտպան Վաչագան Քոսյանը հարցեր էր ուղղում տուժողին, այդ ընթացքում դահլիճում ներկա տուժողի հարազատներից մեկը հայտարարեց՝ «մեղք չի՞ այս կինը» ինչն էլ վիճաբանության պատճառ դարձավ:
Ամբաստանյալի հարազատներն էլ ընդվզեցին արված հայտարարության առնչությամբ և սկսվեց քաշքշուկ ու իրարանցում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


