▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեզվաբանի ամուսնու սպանության գաղտնի վկան պատմում է՝կեղծ ցուցմունք է տվել նախկին ոստիկանապետի սպառնալիքի տակ

 

Shamshyan.com-ը գրում է.

Անցած տարվա հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով որպես փակ վկա ներգրավված «Արմեն Վաչագանի Սարգսյան» անուն-ազգանուն-հայրանունով մարդ գոյություն չունի, այլ այդ անվան տակ, ինչպես ինքն է նշում, ճնշումների ազդեցությամբ ցուցմունքներ է տվել Դավիթ Գրիգորյանը: Վերջինս դեպքի վայրին մոտ գտնվող ավտոմեքենաների վերանորոգման կետի աշխատակից է:

Մեր թղթակցի հետ զրույցում նա, հիշելով դեպքի մանրամասները, ասաց.

«Այդ երեկո ես սովորականի նման աշխատանքի էի . Mercedes մեքենայի տակ շիթ էի ձգում, Մերուժն էլ լույսն էր պահում: 23:00-ի սահմաններում ձայներ լսեցի, դուրս գալով՝ տեսա, որ մի քանի երիտասարդ վազելով դեպի մեզ են գալիս: Նրանք փորձեցին ներսում վիճաբանություն հրահրել, սակայն չթողեցինք: Դրանից հետո մի երիտասարդ վազելով դուրս եկավ, իր հետևից ես դուրս եկա և նկատեցինք, որ դրսում բավականին շատ մարդ կա ու գետնին ընկած մի տղամարդ: Սև գույնի մեքենա կար, մեջը՝ երկու հոգի, իսկ գետնին ընկած տղամարդու մոտ մի աղջիկ օգնություն էր կանչում: Այդ պահին անմիջապես զանգել եմ շտապօգնություն ու գնացել աշխատանքիս վայրը: Ճանապարհին իմ առջև դուրս եկավ մի երիտասարդ տղա, ում ես չէի ճանաչում, տեսել էի նաև ներսում վթարված մեքենայի մոտ և միայն դեպքից երկու օր անց իմացա, որ անունը Խաչիկ է: Նա մինչև այդ եղել է սերվիսի ներսում: Դեպքի հաջորդ օրը երեկոյան գալիս եմ տուն, դեպքի մասին պատմում հայրիկիս և պառկում քնելու: Առավոտյան ոստիկանությունից մեր տուն են գալիս և ինձ, Մկոյին և Ավոյին, ովքեր նույնպես աշխատում էին նույն սերվիսում, տանում են Էրեբունու բաժին: Այնտեղ մինչև երեկո մեզ պահում են՝ փորձելով ճշտել մեր ունեցած ինֆորմացիան՝ դեպքի հետ կապված: Գիշերը մեզ բաց են թողում: Հայկը, ով սերվիսի տնօրենն է, թե ինչ է խոսում ոստիկանապետի հետ, չգիտեմ, բայց ասում է, որ Դավոն կգա և ամեն բան կպատմի, ինքը տեղյակ է: Այնուհետև սկսում է ինձ համոզել, որ ոստիկանապետը մեր ընկերն է, որ հանգիստ լինեմ, ոչ մի բան չկա, ես կեղծ անունով ցուցմունք կտամ և ինձ ոչ մեկ չի ճանաչի: Ես, իհարկե , չհամաձայնվեցի, սակայն Հայկոն ասաց, որ հանգիստ լինեմ, ասաց, որ ոչ մի բան չի լինի: Տանում են Էրեբունու բաժին, ոստիկանապետը ասում է, որ ասեմ, ինչ պետք է, իրենք էլ կավելացնեն, ցուցմունքը կտամ և ոչ ոք չի իմանա իմ ինքությունը: Քննիչը ինձ տանում է իր սենյակ, սկսում հայհոյել, անպատվել, սպառնալիքներ հասցնել, որ կդատապարտի՝ հանցագործությունը թաքցնելու համար, սակայն ես քննիչին անընդհատ ասում եմ, որ բան չեմ տեսել, ո՞նց կարող եմ կեղծ ցուցմունք տալ, բայց նա շարունակում է ինձ ստիպել՝ խոստանալով, որ իմ անձը չի բացահայտվի: Այդպես ես տալիս եմ նրանց ցանկացած ցուցմունքը, քանի որ նրանք շարունակում էին վստահեցնել, որ իմ անձը չի բացահայտվի և ամեն բան լավ կլինի: Հաջորդ օրը BMW X5-ով երկու քննիչ ինձ տարան առերեսման: Նրանք ինձ ասում էին, որ ձախից երկրորդը կանգնած է լինելու Խաչիկ Կոսյանը, և որ իրենք ինձ կհուշեն: Այնտեղ, ինչ-ինչ պատճառներով, Խաչիկ Կոսյանին փոխում են ձախից 4-րդը և ինձ ականջիս հուշում, որ ասեմ, թե նրան ճանաչում եմ, և նա խփել է: Ես նրանց ասածով չեմ անում. ասում եմ, որ դեպքի վայրում տեսել եմ, սակայն չեմ տեսել, որ խփել է: Երբ վերև ենք բարձրանում, ինձ նախատում են, որ ես ինչու իրենց ասածով չասացի: Այդտեղից եկել ենք կրկին Էրեբունի բաժին՝ ցուցմունքը շարունակելու, որտեղ ինձ նորից ստիպեցին, համոզեցին , որ ստորագրեմ այն ցուցմունքի տակ, որը գրված էր իրենց սրտով: Այդ ամենից հետո սերվիսի տնօրեն Հայկոն հանդիպել է հայրիկիս և խոստացել, որ ամեն բան լավ է լինելու և իմ անձը չի բացահայտվելու: Այնուհետև գործերը Էրեբունու քննչական բաժնից ուղարկվեցին հատուկ քննչական ծառայություն, որտեղից քննիչ Կոստանդյանը ինձ անընդհատ զանգում էր, կանչում տարբեր տեղեր, որ ցուցմունքները ստորագրեմ և ամեն բան լավ կլինի: Ես ամեն անգամ հարցնում էի, թե ինչ ցուցմունքներ են, իսկ նա պատասխանում էր, որ «այն են, ինչ գրել ես Էրեբունիում»: Երբ հերթական անգամ զանգեց, ես կոպիտ խոսեցի՝ ասելով, որ այս ամենի հետ կապ չունեմ, նախարարին նամակ եմ գրելու, որ այս ցուցմունքները ստիպողաբար եմ գրել: Կոստանդյանը խնդրում էր, որ չգրեմ,իսկ երբ գրելու ժամանակը գա, ինքը կասի: Հետո նա իմացավ, որ իմ մոտ կարևոր ձայնագրություն կա և կանչեց աշխատանքի վայր՝ հանդիպելու: Ես ամեն անգամ չէի գնում: Մի օր էլ եկավ աշխատանքիս վայրը, ինձ տվեց 10.000 դրամ և ասաց, որ երբ աշխատանքս վերջացնեմ, տաքսիով հանդիպեմ իրեն: Մինչ օրս դեռ չեմ գնացել ու չեմ պատրաստվում գնալ: Այդ ընթացքում ես շարունակում էի գնալ աշխատանքի: Գործով ձերբակալվածներից Արտաշի հայրը իր մեքենան մեր մոտ էր սարքում, և ես ամեն անգամ ուզում էի մոտենալ, ասել, որ Արմեն Սարգսյանը ես եմ, սակայն չէի համարձակվում. վախենում էի հետևանքներից: Բայց օրերից մի օր մոտեցա և պատմեցի, որ ինձ տարբեր միջոցներով ստիպել են ցուցմունք տալ: Կասկածյալների հարազատները ինձ հետ ամենևին էլ վատ չվարվեցին, ավելին, խորհուրդ տվեցին, որ դիմեմ մամուլին և համապատասխան մարմիններին՝ իրականությունը ջրի երես հանելու համար»:

 

Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Դավիթ Կոստանդյանն է

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее