Ադրբեջանը երբեք չի եղել Ռուսաստանի ռազմավարական գործընկերը։ Նման կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Այդ մասին գրում է Лента-ն։
Պատգամավորը նշել է՝ Ադրբեջանը ոչ Եվրասիական տնտեսական միության, ոչ էլ Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից չէ, որի անդամների նկատմամբ կիրառվում է ռազմավարական գործընկեր հասկացությունը: Զատուլինը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը հայ բնակչությունից մաքրելուց հետո Ադրբեջանը դադարել է հաշվի առնել Ռուսաստանին։
«Բայց միևնույն ժամանակ, Ադրբեջանն իր անկախության ողջ պատմության ընթացքում ռազմավարական գործընկեր չի եղել հենց սկզբից, ինչը մոլորություն է մեր կողմից։ Ադրբեջանը որպես Հյուսիս-Հարավ միջանցքի տարր օգտագործելու մեր ծրագրերը, իմ կարծիքով, շատ խնդրահարույց են։ Թեև այդ աշխատանքը շարունակվում է, բայց այն դեռևս բեկում չի բերել», - նշել է պատգամավորը։
Դիտեք նաև՝