Armtimes.com-ը գրում է. Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում այսօր փլուզված մթերային խանութը պատկանում է նույն գյուղի բնակիչ Գագիկ Ալոյանին, ում որդին՝ 1986 թվականին ծնված Սարգիս Գագիկի Ալոյանը, ի դեպ, փլուզման պահին այնտեղ է եղել եւ վնասվածքներով տեղափոխվել նախ Հրազդանի բժշկական կենտրոն, ապա՝ Երեւան: Այս մասին կայքին հայտնել է Լեռնանիստի համայնքապետ Արտյոմ Հայրապետյանը:
Զոհերից մեկը՝ դրամարկղում աշխատող 50-ամյա կինը, Արմիդա Ալոյանն է՝ ընտանիքի մայրը, իսկ 32-ամյա զոհը՝ Անուշ Սարգսյանը, այդ պահին խանութ մտած հաճախորդ:
«Իրականում պայթյուն տեղի չի ունեցել, տանիքն է փլուզվել: Հավանաբար, այդքան էլ ամուր չի եղել: 180 ք/մ ընդհանուր տարածքով մեծ խանութ է, գործում է 1966 թվականից, սեփականատիրոջ կողմից նորոգվել եւ աշխատացվում էր: Նրա մի որդու մոտ համեմատաբար թեթեւ վնասվածքներ են, իսկ ահա մյուսին՝ Սարգսին, կոտրվածքներով տեղափոխել են հիվանդանոց»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


