▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լերա Կուդրյավցևայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ օրեր առաջ Ղրիմում ավարտվել է մանկական «Նոր Ալիք» միջազգային մրցույթը, որում Հայաստանը ներկայացնող մասնակիցը` Մերի Քոչարյանը, զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Տեղեկացնենք, որ եզրափակիչ փուլի ժամանակ մրցույթի հաղորդավարուհիներից մեկի` 44-ամյա Լերա Կուդրյավցևայի, ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Հաղորդավարուհուն այդ պահին օգնության են հասել բժիշկները, որից հետո Լերան վերադարձել է բեմ:

«Լինելով բեմի վրա` ես զգում էի, որ կորցնում եմ գիտակցությունս: Կարծում եմ` այդ ամենի պատճառը հուզմունքս էր և չափից շատ տաք ջերմաստիճանը»,- լրագրողներին պատմել է հաղորդավարուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее