▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոց ունենալը ոչ թե մարդկանց խմբի, այլ ազգի ցանկությունն է

Երևանի «Ելք» դաշինքի ավագանու անդամները հայտարարել են, որ ավագանու օրակարգ են բերելու Երևանի որոշ փողոցների անվանափոխության հարցը: Խոսքն այն փողոցների մասին է, որոնք դեռևս կրում են սովետական տարիների հետքը։


Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը սա պատվեր է համարում.


«Մոռանո՞ւմ եք, որ մենք ռուսների հետ ճանապարհ ենք անցել։ Մոռանո՞ւմ եք, որ մենք Մոսկվայում կառուցել ենք Լազարյան ճեմարանը, ունենք եկեղեցիներ։ Ի՞նչ է, նրանք էլ պետք է սկսեն քանդել դրանք։ Որքանո՞վ է դա ճիշտ»,-հարց բարձրացրեց քանդակագործը։


Հակառակ կարծիք ունի գրականագետ Դավիթ Գասպարյանը․-Շատ փողոցների անուններ պետք է փոխվեն,-ասում է նա․


«Մենք ունենք տեղանունների, փողոցների անվանակոչման հանձնաժողով։ Դրանց կավելացնեին նաև դպրոցների անունները։ Այո՛, պետք է մաքրագործել, ազգայանացնել, բայց չծայրահեղականացնել։ Օրինակ, ո՞վ գիտի՝ որտե՞ղ է Տորբուխինի փողոցն ու ո՞վ է եղել այդ մարդը»,-նշեց գրականագետը։


Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն էլ, օրինակ, կուզեր, որ փոխվեր Լենինգրադյան փողոցի անունը։


«Մենք պետք է արդեն ունենայինք Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոց։ Դա ոչ թե մարդկանց խմբի, այլ ազգի ցանկությունն է։ Ես առաջարկել եմ համաշխահային դեմք՝ ուսուցչապետ, ողջ պատմության մեջ անգերազանցելի դեմքի՝ Համբարձում Երամյանի անունով փողոց ունենալ։ Եթե նա այլ ազգի լիներ, աշխարհն էլ կիմանար, դե մենք էլ, իհարկե, կիմանայինք: Նրա ապրած ամեն օրը կամք է, հերոսություն և օրինակ։ 11 տարեկանից կուրացել է՝ «ծաղիկ» հիվանդության հետևանքով, բայց շարունակել է կրթությունը, հետագայում դպրոց բացել ու մի քանի առարկա դասավանդել՝ գրաբար, հայոց պատմություն և այլն․․․»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее