Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն որոշ ժամանակ առաջ կայացած CFDA Awards մրցանակաբաշխությանը ներկայացել իր սիրելիի՝ հայտնի մոդել Քելի Ռոռբախի հետ։ Այժմ համացանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Դի Կապրիոն ամուսնության առաջարկ է արել Քելիին և նրանք շուտով պատրաստվում են ամուսնանալ:
Ըստ որոշ աղբյուրների՝ այդ առաջարկությունը նախապես պլանավորված չի եղել, նրանք ճաշել են, գինի խմել, իսկ հետո Դի Կապրիոն դադար է վերցրել ու առաջարկություն արել։