▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեոնարդո Դի Կապրիոն Հայաստանի մանուկների համար նվիրատվություն է կատարել

Օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն երեկ Նյու Յորքում մասնակցել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) դրամահավաք-երեկույթին և նվիրատվություն կատարել։

Դի Կապրիոն լսել է քարակերտցի դպրոցական Խանում Գևորգյանի ելույթն անգլերենով։ Խանումը պատմել է Հայաստանի‚ իր ազատամարտիկ հոր և այլ թեմաների մասին։ Գարո Արմենի և իր համախոհներիի ջանքերի շնորհիվ բազմաթիվ այլազգի մարդիկ այս տարիների ընթացքում զգալի գումարներ են նվիրաբերել Հայաստանի գյուղերին։ Նախնական տվյալներով երեկոյի ընթացքում շուրջ 3մլն ԱՄՆ դոլար է նվիրաբերվել Հայաստանի գյուղերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее