ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին դիմում չի ներկայացրել։

Այս մասին Պանարմենիան.net-ին հայտնել են Մատենադարանի լրատվական ծառայությունից:
Մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ նա հրաժարական է տվել Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից:

Լևոն Սարգսյանը Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել 2018 թվականի հունվարի 19-ին: Նա նաև «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահն է, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը:


