Aysor.am-ը գրում է. Սեպտեմբերի 23-ին Երևանի ռեստորանային համալիրներից մեկում տեղի ունեցավ շուրջ 16 տարի ԱՄՆ-ում բնակվող ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լևոն Շարաֆյանի կրտսեր որդու՝ դիզայներ, զգեստների նկարիչ Միքայել Շարաֆյանի նշանադրությունը:
Հարսնացուն 21-ամյա Նարե Գրիգորյանն է, ում հետ դիզայները ծանոթացել է ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով: Զույգն ամուսնանալու է 2018 թվականի օգոստոսին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի քավորությամբ:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում