▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լենինգրադյան փողոցը 2005-ին վերակոչվել էր Մխիթար Սեբաստացի աբբահոր անունով

Մխիթարյան միաբանության անդամ,  Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն Պզտիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Լենինկրատեան Փողոցը վերակոչուած էր ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԱԲԲԱՀՕՐ անունով Երեւանի քաղաքապետարանի որոշումով / Բազէյեանի օրով/ Մխիթարեան Միաբանութեան Հիմնարկութեան 300-ամեակի առիթով /2005 թուին/ և նոյն որոշումով Հայ-Իտալական մեծղի ցուցահանդէսին առիթով /հովանաւորուած Հայաստանի և Իտալիոյ զոյգ նախագահներէն / Քոչարեան և Չամփի/ ինչպէս նաեւ Մխիթարի Յուշարձանին կանգնումը Իտալական դեսպանատան դիմացի պարտէզին մէջ /Արզումանեանի կամ իտալացի Պաճճոյի հեղինակութեամբ/ որուն պատուանդանին համար Մխիթարեանները վճարեցին նաեւ 10.000 ամն տոլար...բայց այս ամէնը խորհրդաւոր կերպով մոռացութեան մատնուեցաւ և ջուրը ինկաւ մութ պատճառներով-գլխաւոր ճարտարապետն էր Լեւոն Վարդանեան, գործակցութեամբ՛ Նարեկ Սարգսեանի և Միաբանութեան կողմէ պատասխանատու նշանակուած էր /գործերուն հետեւելու/ Հ,Յարութիւն Ծ,Վ,Պզտիկեան / աջակցութեամբ Արտգործ Նախարար ՛ Պ.Վարդան Օսկանեանի/քաղաքապետարանը դիւան չունի ՞/: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее