▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լենինգրադ» ռոք-խմբի երևանյան համերգը չեղարկվել է

 

«Լենինգրադ» ռոք-խմբի երևանյան համերգը  չեղարկվել է

 

 

 

 

 

 

 

 

«FORPOSTART PRODUCTION» ընկերությունը, որպես «Լենինգրադ» ռոք-խմբի երևանյան համերգի կազմակերպիչ, տեղեկացնում է, որս/թ հոկտեմբերի 19-ին նախատեսված համերգի տոմսերի վաճառքի անբավարար քանակի կապակցությամբ համերգը չեղարկվում է:

«FORPOSTART PRODUCTION»-ը հայցում է ձերներողամտությունը և հայտնում, որ բոլոր տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերում, որտեղից դրանք ձեռք են բերվել: Եվ քանի որ համերգի կազմակերպիչը հենց «FORPOSTART PRODUCTION» ընկերությունն է, տոմսերի գումարները կարողեք ստանալ անմիջապես, տոմսարկղերում վերադարձի պահին:

Ձեզ հնարավորինս քիչ անհարամարություն պատճառելու նպատակով «FORPOSTART PRODUCTION» ընկերությունը բոլոր տոմսարկղերի հետ առաքման ծառայություններ մատուցելու պայմանավորվածություն է ձեռք բերել: Եթե ձեզ ինչ-ինչ պատճառներով հարմար չէ գնալ այն տոմսարկղը, որտեղից ձեռք եք բերել տոմսերը, ապա կարող եք զանգահարել և խնդրել, որ տոմսարկղը առաքի ձեր գումարը ձեր նշած հասցեով: Տոմսարկղի առաքիչն անվճար գումարը ձեզ կհասցնի և հետ կընդունի ձեր տոմսերը: «FORPOSTART PRODUCTION» անկեղծորեն ցավում է ստեղծված իրավիճակի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее