▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լենա Նազարյանը և մի խումբ անձինք կատարել են հանցագործություն․ կեղծել են Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու մասին ՍԴ ուղարկված որոշումը․ Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Լենա Նազարյանը և մի խումբ անձինք կեղծել են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու մասին ՍԴ ուղարկված որոշումը։

Արսեն Բաբայանը մասնավորապես գրել է.

«Ազգային ժողովի խորհուրդը, ինչպես գիտենք, վերջերս նիստ գումարեց և ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում ընդունեց։

Այդ օրերին Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատարն էր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ով էլ ստորագրել է և Սահմանադրական դատարան է ուղարկել որոշումը։ Պարզվում է, որ Լենա Նազարյանը, մի խումբ անձանց օժանդակությամբ կեղծել է որոշումը և այդ կեղծված որոշումն է ուղարկել Սահմանադրական դատարան։ Իսկ այդպիսի արարքը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով և նախատեսում է մինչև երեք տարի ազատազրկում։

Այսպես, ՀՀ Ազգային ժողովի կայքում 2020 թվականի նոյեմբերի 25-ին հրապարակվել է 2020 թվականի նոյեմբերի 24-ին ԱԺ խորհրդի թիվ ԱԺԽՈ—65-Ա որոշումը, որի 2-րդ կետում գրված է՝ «Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

Ստացվում է, որ ԱԺԽՈ—65-Ա որոշումն ուժի մեջ է մտել 2020 թվականի նոյեմբերի 25-ին։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի համաձայն որոշումը պետք է Սահմանադրական դատարան ուղարկվեր ընդունման պահից 24 ժամվա ընթացքում։

Քանի որ վաղուց եմ համոզվել, որ ԱԺ-ում որևէ գործառույթ իրականացնելիս, եթե դրան մասնակցում են իմքայլականները, անհնար է թույլ տրված չլինեն խախտումներ, որոշեցի Սահմանադրական դատարանից պարզել, թե արդյո՞ք ժամանակին և պատշաճ ընթացակարգերով է նշված որոշումն ուղարկվել իրենց։ Հենց այստեղ էլ բացահայտվեց մի խումբ անձանց օժանդակությամբ Լենա Նազարյանի կողմից թույլ տրված պաշտոնեական կեղծիքը։

ՍԴ-ից ստացա ԱԺ խորհրդի որոշումը, որի 2-րդ կետը տարբերվում էր ընդունված և հրապարակված նույն որոշման 2-րդ կետից։ Այդ կեղծված որոշման 2-րդ կետում գրված է՝ «Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее