29-ամյա սկանդալային երգչուհի Լեդի Գագան կրկին անգամ ընկել է բեմի վրա: Դա տեղի է ունեցել բոլորովին վերջերս Մոնակոյում կայացած համերգի ժամանակ, երբ նա ամերիկացի հայտնի երգիչ Թոնի Բենետոնի հետ միասին երգել է «Anything Goes» ստեղծագործությունը: Այն պահին, երբ Գագան որոշել է պարել, նրա ոտքը ոլորվել է և նա վայր է ընկել:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Լեդի Գագան վայր է ընկնում բոլորի աչքի առջև: Նախկինում երգչուհին բազմիցս է իր բարձրակրունկների ու չափից շատ երկար բեմական զգեստների պատճառով «վայրէջք» կատարել բեմի վրա: