▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ եմ անում, ուղղորդում եմ, տներից բերել եմ, էլի պտի բերեմ.Չոռի Անո

Aravot.am-ի տեսանյութում՝

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գյումրու Ավտոկայան թաղամասի «Զանգակ» տնակային մանկապարտեզի դիմաց թունդ վիճաբանություն տեղի ունեցավ մարդկանց դեպի ընտրատեղամաս ուղղորդող Մարտուն Գրիգորյանի թիմակիցների ու Վարդան Ղուկասյանի թիկնապահի ընտանիքի միջև։

Վարդան Ղուկասյանի թիկնապահ Տիգրանի կինը` Արուսյակ Հովհաննիսյանը, որը նույնպես «Ծառուկյան դաշինքի» վարկանիշային թեկնածուներից է, եկել էր «Զանգակ» մանկապարտեզի ահազանգի հետքերով, որ բակում քվեաթերթիկներ են բաժանում։

Երբ Արուսյակ Հովհաննիսյանն արդեն նստել էր իր ամուսնու «Ջիփ» մեքենան ու հեռանում էր, սկսվեց մի թունդ կռիվ նրանց ու տարածքը հսկող Մարտուն Գրիգորյանի թիմակից Չոռնի Անոյի միջև։ Թեման կարտոֆիլ վաճառողն էր։ Չոռնի Անոն պնդում էր, որ լավ է անում, վաճառում է։

«Ի՞նչ գործ ունիք կարտոֆիլ ծախողի հետ»,- ասում էր Չոռի Անոն, որին Վարդան Ղուկասյանի թիկնապահի կինը՝ Արուսյակ Հովհաննիսյանը, հակադարձում էր․

«Լիցենզիա ունի՞ ստեղ կարտոֆիլ ծախելու, եթե չէ, ուրեմն, քաղմաս պիտի գնա, փող մուծի պետությանը»։ Չոռնի Անոն բացականչում էր․ «Իյաաա, բարև ձեզ, տո ես էնքան օրենք գիտեմ, դու դեռ նոր ես ելել, լավ չես ճանչե»։

Նյութն ամբողջությամբ՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее