▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լավ չե՞ք, արա, բա ասում եք՝ ուր որ գնաս, հետդ կգամ»․ Հովիկ Աղազարյան

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութին, որտեղ Փաշինյանը և իր թիմակիցները պարում են «Ուր որ գնաս, հետդ կգամ» երգի հնչյունների ներքո, նշեց․ «Այդ երգը եղել է մեր խնջույքների ամենահաճելի պահերից մեկը, ես էլ եմ պարել․ դա խորհրդանշում էր լիդերի նկատմամբ հավատարմություն, վստահություն, որ «մենակ չես, մենք միասին ենք, ուր էլ գնաս, մենք քեզ հետ կգանք»։ Բայց դա երբեք չենք հանրայնացրել․․․ Հիմա Նիկոլը տարածում էր, որպեսզի ցույց տա, որ թիմը կուռ կանգնած է իր կողքին․ տրամադրություն ստեղծելու համար էր դա արվում․․․»։

Աղազարյանն անդրադարձավ նաև Փաշինյանի նախաձեռնությամբ իրականացվող հակաեկեղեցական միջոցառումներին՝ այդ թվում նաև երեկ տեղի ունեցած «ուխտերթին» ու հավաքին։ «7000 հոգի ունեցող թիմից մոտ 2000 հոգի մասնակցեց երեկվա միջոցառմանը՝ վճռական պահին․․․ Լավ չե՞ք, արա, բա ասում եք՝ ուր որ գնաս, հետդ կգամ․․․ Որպես վարչապետ ասում էր, ձգվե՛ք, ու կգա՛ք։ Ու չեկան»,- նշեց նախկին ՔՊ-ականն ու հավելեց, որ դրանով կուսակցականները չեն մերժում Փաշինյանին, բայց նրա հակաեկեղեցական պայքարը ընդունելի չէ իր թիմի մեծամասնության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее