«Սպանություններ կան, որ այո, չեն բացահայտվել, որը վատ է, բայց կապել իմ....սենց ասեմ՝ ես գերագույն գլխավոր հրամանատարն էի, պաշտպանության նախարարի տեղակալը սպանվում է, և դուք ասում եք՝ դուք կապ ունե՞ք դրա հետ, թե՞ չէ: Եթե Խորխոռունին ինձ ձեռք չտար՝ գործից կազատեի: Էդ մարդը քաղաքականությամբ չէր զբաղվում»,- անդրադառնալով իր պաշտոնավարման ժամանակ տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների վերաբերյալ հարցին՝ ասաց Ռոբերտ Քոչարյանը: «Դա համարել քաղաքական սպանություն ու ենթատեքստով փորձել կապել ինձ հե՞տ... Լավ, խիղճ չունե՞ք դուք, էդ աստիճանի Նիկո՞լ եք, կներեք»:
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում․