Արդեն տեղեկացրել ենք, որ Լաս Վեգասի կենտրոնում հրաձգության հետևանքով 50 մարդ է զոհվել, 200-ը վիրավոր է: Հրաձիգը Mandalay Bay հյուրանոցի պատշգամբից կրակ էր բացել Route 91 երաժշտական փառատոնի մասնակիցների վրա:
Armenia.im-ի թղթակիցը հայտնում է, որ տուժածների թվում են հայ եղբայրներ Արմենակ և Մուշեղ Մուրադյանները: Նրանք Բըրբանք քաղաքից են: Արմենակը վիրավորվել է ոտքի շրջանում, նրան արդեն դուրս են գրել հիանդանոցից:



